-
25.10.2020|
17:24
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2314-ով՝ հասնելով 77837-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 23 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
25.10.2020|
17:10
Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ բողոքելով Արցախի դեմ շարունակվող ադրբեջանա -թուրքական ագրեսիայի դեմ՝ տեղեկացնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։ Քայլերթին մասնացել են հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի ու Արցախի լիտվացի բարեկամները։
-
24.10.2020|
21:45
Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը: Հայկական եռագույնով ու պաստառներով բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսպանիան չլռի, ճանաչի Արցախի անկախությունը:
-
24.10.2020|
21:35
Սա էլ մեր պատասխանն՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը և տեղադրել այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում պսակադրությունից լուսանկար։
-
24.10.2020|
21:29
Կանադայի հայ համայնքի տասնյակ անդամներ և աջակիցներ հավաքվել են Օտտավայում Կանադայի խորհրդարանի առջև՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ֆոնին Հայաստանին համերաշխություն հայտնելու համար:
-
24.10.2020|
21:27
100 ցուցարար երթով շարժվել է դեպի Մայամի Բիչ՝ կոչ անելով դադարեցնել Արցախում ռազմական գործողությունները: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել հայամետ բողոքի ցույցեր:
-
24.10.2020|
21:21
Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ:
-
24.10.2020|
21:17
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վարակվել է կորոնավիրուսով՝ հայտնել է նրա մամուլի քարտուղարը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
-
24.10.2020|
12:32
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2213-ով՝ հասնելով 75523-ի, գրանցվել է մահվան 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
24.10.2020|
12:25
Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 000 մարդ է տեղահանվել, կորցրել տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: